News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները առավել ամրապնդելու հարցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն  գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեցին նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարեւոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարեւան եւ բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման առաջնահերթությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը  եւ Սամվել Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի...
Այս տարի Հայաստանի ՔԿՀ-ներում Վրաստանի քաղաքացիների թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ
ՔԿԾ պետն ընդունել է Վրաստանի հյուպատոսին...
Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար. Զ Մնացականյան
Նրա խոսքով այս հարաբերությունները ունեն կարեւոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար...
Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության...
«Շատ արդյունավետ եւ նպատակաուղղված քննարկումներ էին». Զոհրաբ Մնացականյանի գրառումը
Ավարտեցի պաշտոնական այցս Վրաստան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ Զալկալիանիին...
Պետք է այնպես անենք, որ թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ կստեղծի. ԱԳ նախարարը՝ Վրաստանում մեր եկեղեցիների մասին
Մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների եւ պետությունների միջեւ երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ…
Ֆոտոռեպորտաժներ