News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս պահին Եգիպտոսում հայ զբոսաշրջիկների հետ կապված իրավիճակը բավականին լարված է, քանի որ այսօր այնտեղից պետք է մոտ 100 հայ վերադառնար Հայաստան, բայց նրանց դա  չի հաջողվել:

Հուլիսի 25-ին լրագրողների հյետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում եգիպտական «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «Անռիվա» տուրիստական   ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը՝ մեկնաբանելով Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման հետ կապված իրավիճակը «A&R tour» տուրօպերատորի մեղքով:

Ընդ որում նրա խոսքով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավկայանում նաեւ մեծ թվով քաղաքացիներ են եղել, որոնք սպասել են դեպի Եգիպտոս թռիչքին:

«Մարդիկ պետք է մեկնեին հանգստի, սակայ այդպես էլ չեն կարողացել թռչել», -ասաց Ստամբուլյանը:

Նա ընդգծեց, որ այս ընկերության գործունեության պատճառով տուժած քաղաքացիների թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ հանգստացողների թվում կան մարդիկ, որոնք 10-14 օրով են մեկնում հանգստի:

Ընդ որում եգիպտական ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ նրանց հայրենիք վերադարձը բավականին բարդ հարց է:

«Այս պահին 160 մարդու ապագան, որոնք 2 օր առաջ մեկնել են Հուրգադա, նույնպես հայտնի չէ:

Նախնական տվյալների համաձայն, տուժած քաղաքացիների թիվը կարող է հասնել 400-ի: Նրանց թվում են նաեւ նրանք, ովքեր չեն մեկնել, ովքեր չեն կարողացել վերադառնալ եւ նրանք, ում հանգիստը կավարտվի մի քանի օրից», - բացատրեց ընկերության տնօրենը:

Ստամբուլյանը նկատեց, որ սա «A&R tour» տուրօպերատորի մասնակցությամբ առաջին նման դեպքը չէ. մոտ մեկ ամիս առաջ իր ղեկավարած տուրիստական ընկերությունը բողոքով դիմել է իրավապահ մարմիններին՝ կապված «A&R tour»-ի թույլ տված խախտումների հետ: Տվյալ տուրօպերատորը, ինչպես նշեց Ստամբուլյանը, քաղաքացիներին եւ տուրիստական ընկերություններին կեղծ ավիատոմսեր է վաճառել:

«Տեղեկանալով այդ մասին՝ «Անռիվա» տուրիստական ընկերությունը չեղարկեց «A&R tour»-ի հետ համաձայնագիրը, որից հետո «A&R tour»-ը հայտնեց չարթերային չվերթներ անցկացնելու մասին, որոնք, սակայն, չեն իրականացվել ո՛չ հուլիսի 10-ին, ո՛չ 13-ին եւ ո՛չ հուլիսի 24-ին: Խնդիրը բավականին խորն է, քանի որ հենց սկզբից տվյալ ընկերությունն իրականացրել է դեմպինգի քաղաքականություն՝ հայտարարելով, որ իրենք առաջարկում են շահավետ գներ, քանի որ չեն կարողանում շուկա դուրս գալ: Արդյունքում նրանք մեզանից ավիատոմսեր են գնել, ապա վաճառել 50% զեղչով»,- ասաց եգիպտական ավիաընկերության ներկայացուցիչը:   

«Սքայտուր» տուրիստական ընկերության տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը նշեց, որ Եգիպտոսից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը պետական նշանակության հարց է: Նա նշեց, որ խոսքը ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին է:

«Սա արդեն թվով երկրորդ դեպքն է, երբ տվյալ ընկերությունը վնաս է հասցնում հայկական զբոսաշրջային ոլորտին: Կրկնվում է 7 տարվա վաղեմության պատմությունը, որից հետո 2 տարի չվերթներ չեն իրականացվել, իսկ մեր ընկերությունը վերականգնել է մշտական չվերթները 2 տարի անց: Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք տվյալ ընկերության հետ»,- ասաց Միրաքյանը՝ ընդգծելով, որ հայկական մի քանի տուրիստական ընկերություններ պատրաստ են միավորել ջանքերը, օգտագործել իրենց կապերն ու ինքնաթիռ տրամադրել ՀՀ քաղաքացիների վերադարձի համար:

«Սակայն մեզ հստակ ինֆորմացիա չեն հաղորդում՝ միայն հայտարարելով, որ չվերթը կվերականգնվի 24 ժամ անց»,- հավելեց նա:  

Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ մոտ 100 քաղաքացի մնում է Հուրգադայում եւ չի կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ չվերթը չեղարկվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ