News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի տնօրենի մրցույթն արդեն երկրորդ անգամ չկայացավ, 8 անդամից կազմված խորհրդից 3-ը, ինչպես՝ նախորդ, այնպես էլ այս անգամ, ներկա չէին։ Մրցույթի չկայանալը դպրոցի աշխատողների և ծնողների մոտ առաջացրել է խուճապ, նրանք պահանջում են, որպեսզի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ 20 տարի պաշտոնավարած Լիլյա Հարությունյանը։

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի ծնողկոմիտեի անդամ Անահիտ Հովասափյանն ասաց, որ ներկայիս տնօրենի հետ կապված 2 ամիս է, ինչ հարուցված քրեական գործ կա, սակայն այն դեռ ապացուցված չէ։

«Քրեական գործ է հարուցվել անհիմն բողոքի հիման վրա, հիմա այնպես է ստացվել, որ առանց կանխավարկածի կարող է այդ ամենը հերքվել։ Խոչընդոտում են, որ տնօրենի պաշտոնի մրցույթը կայանա։ Խորհրդի անդամներից չներկայացողներից մեկը մարզպետի տեղակալն է, մյուսը՝ նախկին տեղակալը, երրորդն էլ Կրթության նախարարության կողմից էր նշանակված։ Ու մեզ բացահայտ հայտարարում է՝ չեմ ուզում, չեմ գալիս։ Ամեն կերպ փորձում են տապալել, որ տնօրենը չվերընտրվի։ Եվ այսօր էր պետք է կայանար մրցույթը, էլի տապալեցին»,- պատմեց ծնողկոմիտեի անդամը։

Նա ասաց, որ տնօրենի պաշտոնի համար 2 հոգի էր թեկնածություն դրել, մեկն այսօր չի ներկայացել. «Մարզպետն ասում է, որ ինքն իրավունք չունի իր կարծիքն արտահայտելու, բայց այն տնօրենը, որի վրա քրեական գործ կա,  չպետք է շարունակի պաշտոնավարել։ Բայց կարող է լինել վարկած, որ այդ բողոքն անհիմն է, ինչո՞ւ անհիմն այդ մարդուն հեռացնել»։

Ծնողները զգուշացրին, որ եթե իրենց տնօրենը փոխվի, ապա իրենք սեպտեմբերի 1-ից սկսած դասի չեն ուղարկելու երեխաներին. «Այսօր պետք է լուծվեր մեր երեխաների ապագայի հարցը։ Մենք ուրիշ տնօրեն չենք ուզում։ Եթե տնօրենին հանեն, ապա մենք երեխեքին դպրոցից կհանենք։ Մեր ձայնը կբարձրացնենք վարչապետի մոտ։ Պետք է տեղափոխվեինք այլ վայրում ապրելու, բայց ես հանուն տնօրենի իմ երեխային չեմ հանել դպրոցից։ Համեմատած այլ տնօրենների հետ՝ մեր տնօրենը չգիտեմ՝ քանի մետր բարձր է։ Ինքը մեզ հետ հավասարի պես է իրեն պահում, կրթված է, զսպված, մենք չենք ուզում՝ նա գնա։ Ու մենք դասերը չէինք անում, գնում, Նիկոլ էին ճվում, որ հիմա էլ այսպես եղավ»։

Տպել
Ամենաշատ