News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության գրասենյակում ընկերության տնօրենը եւ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման դեմ բողոքող քաղաքացիները քննարկում են անցկացրել։ Բողոքող քաղաքացիները պահանջում էին հստակ պատասխան տալ իրենց, թե արդյոք չվերթ լինելու է, իսկ եթե  ոչ, պահանջում էին վերադարձնել տուրիստական փաթեթի գումարը։

Քաղաքացիներից ոմանք կտրականապես հրաժարվում էին մեկնել նույնիսկ եթե չվերթն իրականացվի՝ պատճառաբանելով, որ կորցրել են վստահությունը եւ չունեն երաշխիք, որ չեն հայտնիվի այսօր Հուրգադայում մնացած քաղաքացիների կարգավիճակում։

Այնտեղ էին նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ովքեր քաղաքացիներից հետաքրքրվում էին, արդյոք չեն ցանկանում դեպքով հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։

Ավելի ուշ լրագրողների հետ խոսեց փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը նշեց, որ այս պահին իրենց համար առաջնային է հուրգադայում մնացած քաղաքացիների վերադարձի կազմակերպումը, հետո նոր կխոսեն փոխհատուցման մասին։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Տուրիստական կազմակերպության տնօրեն Անի Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եղել է Ազգային անվտանգության ծառայությունում ու քննարկել է ստեղծված իրավիճակը: Ալեքսանյանի խոսքով՝ առաջիկայում բոլոր քաղաքացիների գումարները կվերադարձվեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ։ Նրանք այդպիսով իրենք  դժգոհությունն են արտահայտում Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման կապակցությամբ։ Քաղաքացիներիղղ մեկն ասել է, որոնք պետք է այսօր Երեւանից մեկնեին Հուրգադա, սակայն չվերթը չի իրականացվել։

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ