News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թրամփը շնորհավորել է Զելենսկիին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ կոռուպցիոն գործերի արագ կբացահայտվեն, որոնք «հետաձգում էին ԱՄՆ-Ուկրաինա համագործակցությունը»:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահն աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու պատրաստակամություն հայտնել աջակցել Ուկրաինայում մասշտաբային բարեփոխումների իրակացմանը:

Նախագահները որոշել են ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ