News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուլսարի պաշտպանները այսուհետ չեն խոչընդոտի ՀՀ քննչական կոմիտեի անդամների մուտքն Ամուլսար։ NEWS.am-ի հետ զրույցում Ամուլսարում ակցիաների մասնակից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ասաց, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպումը կառուցողական էր, երեւի դեռ մի քանի անգամ էլ կհանդիպենք, քանի որ բնակիչներով փաստեր ունենք իրենց ներկայացնելու, թե ինչու Ամուլսարը չպետք է հանք դառնա։ Հանդիպման ժամանակ պարզաբանել ենք, որ դեմ չենք, որ իրենք մտնեն Ամուլսար, քանի որ մեր բողոքը նրա դեմ էր, որ նրանք «Լիդիան Արմենիայի» մեքենաներով էին գալիս Ամուսլար, պայմանավորվեցինք, որ չենք խոչընդոտելու նրանց մուտքին Ամուլսար»,-նշեց նա։

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հուլիսի 13-ի միջադեպի ժամանակ․ցուցարաներին հրավիրել էին ՔԿ։ Քննարկման ընթացքում բարձրացվել է «Էլարդ» ընկերության փորձաքննության հարցը, ՔԿ-ից հայտնել են, որ արդյունքները ինչպես նշվել է ամսվա վերջ կհրապարակվի։

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են, որ հանդիպման ժամանակ քաղաքացիները վստահեցրել են, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, եւ որ իրենք եւս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում:

Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ եւ իրենց հարցերն են ուղղել՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրել է Կոմիտեի դիրքորոշումը եւ տվել սպառիչ պատասխաններ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 13-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը եւ փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական եւ էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել էին այց Ամուլսարի հանք, սակայն  հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն արգելել էին խմբի մուտքը հանքի տարածք:

Տպել
Ամենաշատ