News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական թմրամիջոցների հայտնաբերման դեպքերն են բացահայտել մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ՝ 59-ամյա Վ. Ս-ին պատկանող տան տնամերձ հողամասում եւ բակում հայտնաբերել են թվով 30 հատ կանեփի բույսի նմանվող թփեր։ Ոստիկանների այցից անակնկալի եկած՝ Վ. Ս-ն հայտարարել է, որ դրանք կանեփի բույսեր են եւ իր գործածման համար ինքը ցանել ու աճեցրել է։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Վ. Ս-ն կամավոր ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր 7.20 գրամ քաշով դեղնականաչավուն չորացված ու մանրացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգված։ Այս դեպքում էլ Վ. Ս-ն հայտնել է, որ դա կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն այցելել են նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մ. Ե-ի տուն, որտեղ պարզվել է, որ նա իր տան տնամերձ հողամասում ցանել, մշակել եւ աճեցրել է մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր, որոնցից էլ նա պատրաստում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ոստիկանության ծառայողները Մ. Ե-ին պատկանող տան տնամերձ հողամասում, ինչպես նաեւ կից օժանդակ շինություններում հայտնաբերել են 8.390 գրամ չորացված ու մանրացված մի քանի տեղից ծալված, հակի թելով կապված կանեփի բույսի նմանվող զանգված եւ թվով 2 հատ կարմիր պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ առկա էր մոտ 525 գրամ չորացված ու մանրացված, յուրահատուկ հոտ ունեցող զանգված։

Որոշ ժամանակ անց ոստիկանոթյան Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն այցելել են Փշատավան գյուղի բնակիչ՝ 56-ամյա Կ. Շ․-ի տուն, որտեղ պարզվել է, որ նրանց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Կ. Շ-ի տան տնամերձ հողամասում հայտնաբերվել են 6 հատ կանեփի բույսին նմանվող թփեր, կանեփի բույսին նմանվող չորացված 1 ճյուղ, ինչպես նաեւ տարայի մեջ լցված մոտ 4 գրամ դեղնականաչավուն, չորացված ու մանրացված յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգված։

Այս դեպքում էլ Կ. Շ-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, եւ ինքը ցանել, աճեցրել է իր գործածման համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատատոկսիկաքիմիական փորձաքննություններ։ Նշված անձինք բաց են թողնվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ