News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը.

«Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցված առաջընթացով եւ մեզ համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին էլ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում»:

Այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաեւ առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար, նշում է ԵԱՀԿ ներկայացուցիչը. «Մենք անդրադարձել էինք նաեւ առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ:

Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն եւ փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա»:

Նոյեմբերին Հարլեմ Դեսիրը նախատեսում է կրկին Հայաստան այցելել՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար: Վաշինգտոնում Դեսիրը մասնակցում էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների Հենսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին, որտեղ ներկայացրել էր ԵԱՀԿ-ի տարածքում մամուլի ազատության մակարդակը:

ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի կողմից կեղծ լուրերի տարածումը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող որոշ երկրներում լուրջ խնդիր է մնում, մինչդեռ Ռուսաստանի ներսում լրագրողներին ճնշումների են ենթարկում: Չափազանց ծանր է իրավիճակը նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում. Թուրքիայում իշխանությունն անհիմն մեղադրում է քրդական հարցերը լուսաբանող լրագրողներին ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ, իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ցանկության դեպքում հարեւան Վրաստանի տարածքից անկախ ադրբեջանցի լրագրող են առեւանգում, որից հետո Բաքվում դատում նրան:

Հետեւում է Հարլեմ Դեսիրը եւս մեկ կարեւոր հարցին՝ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը. «Վերջերս դատավճիռ եր կայացվել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող մի քանի մարդու նկատմամբ՝ դա շատ կարեւոր քայլ էր, սակայն, դեռեւս այդ սպանության մեջ ներգրավված ոչ բոլոր մարդիկ են հայտնաբերվել եւ դատապարտվել: Կարծում եմ, Թուրքիային շատ կարեւոր է հեղաշրջման փորձից արդեն 3 տարի անց ի վերջո հասնել գիտակցությանը, որ պետք է լինի իրական հարգանք լրատվամիջոցների բազմազանության եւ արտահայտման իրավունքի նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ