News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակաբար աճի, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդի անցկացումն ընդդեմ իրանյան ռազմական օբյեկտների ցամաքում կամ ծովում, գրում է The National Interest-ը:

«Փորձը ցույց է տալիս, որ Ասիայում ցամաքում պատերազմներն անօգուտ են: Այդ տարածքի մեծությունը թույլ է տալիս պաշտպանողական զորքերին փորխարինել տարածությունը ժամանակի հետ՝ թուլացնելով հարձակվողների նյութատեխնիկական բազան: Այդ փաստարկը վերաբերում է նաեւ Իրանին, որի բնակչությունը ԱՄՆ-ի բնակչության քառորդ մասի չափ է, իսկ Արեւմտյան ափը չափազանց մեծ է, որ այն կարողանային գրավել անգամ ժամանակակից ամենախոշոր բանակները: Սակայն խոսքն արդյո՞ք վերաբերում է Իրանի ափերի երկայնքով առանձին թիրախների դեմ ծովային դեսանտին: Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները անխուսափելի չեն, սակայն հանրության համար կարեւոր է հասկանալ, թե ինչ գործիքներ ունեն Պենտագոնն ու Սպիտակ տունը:

Իրանի ափերի երկայնքը հսկայական է: Իրանի Հարավային ափային հատվածը (1550 մղոն) ավելի երկար է, քան Կալիֆոռնիայում, Օրեգոնում եւ Վաշինգտոնում միասին վերցված: Չնայած այդպիսի երկար ծովային սահմանն օգտակար է էներգիան նեղ Պարսից ծոց ուղղելու համար՝ այն նաեւ բացարձակ պաշտպանական պատնեշ է: Թերությունն այն է, որ Իրանը պետք է պաշտպանի ափերը հզոր դեսանտային ուժերից, ինչպիսին է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կորպուսը:

Ռազմածովային ուժերը նախապատրաստվում են գործողությունների լայն սպեկտրին ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ դեսանտային եւ աէրոմոբիլային հարձակումները: Գործողությունների տեսակներից մեկը, որոնցում մասնագիտանում է ծառայությունը, «ռեյդ-ամֆիբիան է», որը ենթադրում է ոչ մեծ դեսանտային գնդի միջոցով թիրախի գրավում կարճ ժամանակով որոշակի նպատակով եւ դեպի ծով հետագա տարհանմամբ:

Եթե Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը շարունակի աճել, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդը ցամաքում եւ ծովում իրանյան ռազմական օբյեկտների դեմ: Իրանն ունի ափերի երկայնքով տեղակայված մեծաքանակ ռազմական օբյեկտներ, որոնք պատկանում են ինչպես իրանյան նավատորմին, այնպես էլ ԻՀՊԿ-ի ծովային ստորաբաժանմանը:

Ռազմածովային նավատորմը, որպես կանոն, գործում է Հորմուզի նեղուցից դեպի արեւելք ընկած հատվածում, իսկ ԻՀՊԿ-ը գործում է նեղուցի արեւմտյան հատվածում եւ, որպես կանոն, Պարսից ծոցի տարածքով: Իրանի ռազմածովային նավատորմը կառավարում է ավելի խոշոր, ավելի կարողունակ նավեր, մինչդեռ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը սովորաբար շահագործում են ավելի փոքր նավեր:

Ռեյդ-ամֆիբիայի շրջանակներում Միացյալ Նահանգները կարող են կանխամտածված կերպով հարձակվել ԻՀՊԿ-ի վրա նրանց նվաստացնելու եւ քաղաքական առումով թուլացնելու համար:

Իրականություն դառնալու դեպքում ռեյդը կներառեր դեսանտային ամֆիբիա-նավերի խմբեր եւ դրանց ուղեկցող ավիակիրներ, որոնց կսատարեր հարված հասցնող առնվազն մեկ ավիակիրների խումբը: Ընդհանուր առմամբ ռեյդային խմբի կազմում կարող էր լինել ավելի քան 16 000 ամերիկյան ծովային հետեւազոր եւ զինվորներ:

Ռազմական գործողությունները կմեկնարկեին հակառակորդի տեղական հակաօդային պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դրանց կառավարման եւ վերահսկողության կենտրոնը ոչնչացնելու քայլից՝ կանխելով հակահարված կազմակերպելու հավանականությունը: Այնուհետեւ կմեկնարկեր հենց ռեյդը, որը շատ վտանգավոր կլիներ, քանի որ ծովային հետեւակազորը կենթարկվեր պատասխան հարվածների հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանու եւ հետեւակազորի հետ անմիջական պայքարի հետեւանքով: Միանշանակ կլինեին կորուստներ:

Իրանի տարածքում տեղակայումն ու դրա գրավումը, անգամ կարճ ժամանակով, կհանգեցնի ծայրահեղ էսկալացիայի: Ներկայումս կամ վերջին 30 տարիների ընթացքում Իրանը ոչինչ չի արել, որը կարող էր արդարացնել այդպիսի գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ