News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ եւ ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, ապա ԱԺ հաստատմանը:

Այս առնչությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց այդ ռազմավարությանն առնչվող հիմնադրույթները եւ այն, թե ինչու է անհրաժեշտ եղել ընդունել նոր ռազմավարություն:

«Ազգային անվտանգության ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որում նշված են ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները, սպառնալիքները եւ թե պետությունն ինչպես է պատրաստվում դիմակայել այդ մարտահրավերներին ու չեզոքացնել սպառնալիքները:

Ինչու ենք որոշել մշակել նոր ռազմավարություն. Գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո աշխարհում հիմնրարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007-ից ի վեր Ռուսաստան-Արեւմուտքի հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը, Իրան-ԱՄՆ լարվածությամբ պայմանավորված մեր սահմանակից Իրանի համար առաջադրվել են այդ պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, մեզ համար լրջագույնս խնդիր է բացառել դեռեւս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը. «Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, ինչպես նաեւ ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Հայաստանի համար հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ Արցախի հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները՝ փոխզիջումների միջոցով հարցի լուծման վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ հայ-թուրքական սահմանը:

Ազգային անվտանգության ռազմավարության իրական հենասյունն է լինելու ՀՀ զինված ուժերը, որոնց կատարելագործման եւ մարտունակության բարձրացման համար բազմաշերտ քննարկումներ են ընթանում:

Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնելու անվտանգության հայեցակարգը, որն իր մեջ պետք է ներառի նաեւ կառավարման համակարգի արդյունավետությունն ու ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է ոչ միայն անվտանգության կառույցներից եւ տնտեսության կարողություններից, այլեւ մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից եւ երկրի հեղինակությունից: Փափուկ ուժը մեր ռազմավարության բաղադրիչն է»,-ասաց նա:

«Անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են, եւ այդ տրամաբանությունը կդրսեւորվի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ: Սփյուռքը դիտարկվում է ոչ միայն հայ ժողովրդի սփռված հատված, այլ իրական ու վստահելի գործընկերը: Մեր ջանքերն ուղղված են լինելու Սփյուռքի ներուժի բացահայտմանը, համախմբմանն ու արդյունավետ իրացմանը:

Առանցքային կարեւորություն ունի դիմակայունության գաղափարի զարգացումը, որը ենթադրում է ռազմական եւ ոչ ռազմական բնույթի անվտանգային մարտահրավերներին պատրաստ լինելու, դիմակայելու եւ անհրաժեշտության դեպքում արագ վերականգնելու բարձր կարողություն:

Մեզ անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ճկուն, կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին:  Այս ռազմավարությունը պետականաշինության ճանապարհային քարտեզն է»,-ընդգծեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նա հիշեցրեց, որ օրերս ՊՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել էր չինական ռազմական միտքը, ըստ որի «տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի:. «Սա մեր ռազմավարական տեսլականն է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ