News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Անասնաճարակային եւ համաճարակային իրավիճակը երկրում պայթյունավտանգ է, իրական տվյալները պատկան մարմինները թաքցնում են հանրությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, եթե ֆերմերն ունի խնդիր, եւ ուզում է լուծում ստանա իր խնդիրը, պետք է ՍԱՊԾ-ն նրան կանչի եւ քննարկի հարցը. «ՍԱՊԾ-ն չի աշխատում, չի ուզում աշխատել։ Բայց պետական քաղաքականության մեջ է խնդիրը, իրենք ասում են՝ ամեն ինչ թաքցրեք, ամեն ինչ լավ է, հանկարծ ժողովուրդը չբողոքի։ Մենք պետք է օբյեկտիվ լինենք, եթե կա խնդիր, ապա պետք է բարձրաձայնենք»։

Անդրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին՝ Գրիգորյանն ասաց, որ դա հիմք է վարակիչ հիվանդությունների բռնկման համար. «Խոլերիայի ու մի շարք հիվանդությունների տարածման պայմաններ են»։

Աղբահանությունից խոսեց նաեւ բնապահպան Սիլվա Ադամյանը, նշելով, որ Երեւանի աղբահանությունը կրիտիկական վիճակում է.  «Այս վիճակից այն կողմ ես չեմ պատկերացնում։ Մեր կազմակերպությունը այսպիսի մի շարք է ստեղծել, որի անունը՝ «կարգին աղբ» է, դուք այդ շարքը կտեսնեք սոցիալական ցանցերում։ Սա չի արվում միայն քննադատության համար, այլ բարձրաձայնելու իրավիճակը, եւ ցույց տալու քաղաքապետին, թե որտեղ, ինչ պետք է արվի։ Սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իրենց հարաբերությունները «Սանիթեքի» հետ մեզ բացարձակ չի հետաքրքրում»։

Անդրադառնալով հրդեհների հաճախակի բռնկմանը՝ բնապահմանն ասաց, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ չի բնապահպանական փոփոխություններին. «Մասիվում ենք ականատես եղանք հրդեհի, մարդ չկար, որ այդ հրդեհը հանգցներ։ Տեխնիկական միջոցները տեղում չեն, հասկանալով իրավիճակը, մենք բազմիցս զգուշացրել ենք՝ գնում ենք դեպի լուրջ բնապահպանական փոփոխությունների, Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, բայց ինչպես տեսնում ենք՝ մենք պատրաստ չենք»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ