News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեւան–Հուրգադա չվերթի չեղարկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան հուլիսի 29-ին, Եգիպտոսի ժամանակով ժամը 03.00-ին նախատեսված չվերթով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երեւան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղեւորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին եւ 5-ին, ընդհատել հանգիստը եւ մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն եւ ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

Վերոհիշյալ տեղեկությունը վերաբերում է A&R տուր օպերատորի ուղևորներին։

Հայտնում ենք, որ ՀՀ դեսպանության «ԹԵԺ ԳԻԾԸ» կվերսկսի գործել հուլիսի 27-ին Եգիպտոսի ժամանակով ժամը 09:00-ից։

ՀՀ դեսպանության e-mail.
[email protected]»,–ասված է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ