News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝ նախապես սահմանված կառուցվածքով: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։

«Վերջին տասնամյակում ԵՄ-ն, իր անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության հզորացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում ապացուցել է իր փոխշահավետությունը և կոնկրետ արդյունքներ է ապահովել քաղաքացիների համար:

«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» խորագրով բարեփոխումների ընդհանուր օրակարգը հաջողությամբ առաջընթաց է գրանցել ողջ տարածաշրջանում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ: Ի նշանավորումն ԱլԳ նախաձեռնության 10-ամյակի՝ մայիսի 14-ին տեղի ունեցավ Բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնարկեց քննարկում Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ:

Այս համատեքստում, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին հանդես գալ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ առաջարկներով: Գործընկերության պատշաճ ու ընդգրկուն ձևաչափի պահպանման նպատակով Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում են հիմնական շահագրգիռ կողմերին կիսվել ապագա քաղաքական շրջանակի վերաբերյալ իրենց տեսակետներով:

ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բիզնեսի և մասնավոր հատվածի դերակատարները, ակադեմիական և հետազոտական հաստատությունները, երիտասարդները, զանգվածային լրատվամիջոցները և այլ շահագրգիռ կողմեր կարող են կիսել իրենց տեսակետը նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը տեղադրել իրենց առաջարկները սույն կայքէջում https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/tenders/consultation_eap_en: Թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ կկազմակերպվեն նաև գործընկեր երկրներում և Եվրոպական միությունում:

Ներկայացված տվյալների հիման վրա կմշակվի փաստաթուղթ, որը կներկայացնի Արևելյան գործընկերության նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի հիմնական դրույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ