News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 8-ին լրանում է ադրբեջանական բանակի կողմից հայկական Արծվաշեն գյուղի զավթման 27 տարին։ Իրենց տունուտեղից քշված արծվաշենցիները հայրենի օջախներ վերադառնալու հույսը չեն կորցնում։ Տարելիցի նախօրեին լրագրողների մի խումբ այցելեց սահմանամերձ շրջան՝ պատկերելով այն, ինչ մնացել է երբեմնի բարգավաճ գյուղից, եւ հանդիպել նրա նախկին բնակիչների հետ։

Թռչնի թռիչքի բարձրությունից երեւում է բլուրների, անտառների դյութիչ գեղեցկությունը, հեռվում ընկած գյուղը եւ երբեմնի բարգավաճ բնակավայրի մնացորդները։ Բայց համայնապատկերի անդորրը խաբուսիկ է. այստեղով անցնում է սահմանը, իսկ ավերակներն այն ամենն են, ինչ մնացել են Արծվաշենից։

Կես ժամ տարբերությամբ պարզ օրը փոխվում է, եւ ահա արդեն հեռավոր Արծվաշենը մնում է մեգի մեջ։ Սովորական բան է, բացատրում են հին ծառայողները, լավ է, եթե քամին ուժեղանա, կքշի ամպերը։ «Այստեղ այնպիսի մառախուղներ են լինում, որ կես մետրից ոչինչ չի երեւում, իսկ ձմռանը ձյունը 4-5 մետր բարձրության է հասնում, ձեզ հենակետ հասցրած «Ուրալից» բարձր»։

Ծառայության առանձնահատկությունները բարձլեռնային գոտում բոլորի ուժի բանը չեն։ Անծանոթներին կամ անկոչ հյուրերին ժամապահի կոչից բացի դիմավորում է Չալոյի ահեղ հաչոցը։ Յուրայինների հանդեպ Չալոն բարեհաճ է եւ հաճույքով ընդունում է ականջը քորելու նրանց փորձերը։ Շունը ոչ միայն հենակետի պահապանն է, այլեւ ինքնատիպ թալիսմանն ու խորհրդանիշը։ Մի քանի տարի առաջ Չալոն հակառակորդի ջանքերով կորցրել է առջեւի աջ թաթի մի մասը։

Սահմանի այս հատվածում իրավիճակի մասին Երեւանից եկած լրագրողների հետ զրուցում է բանակային միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին իրավիճակը հանգիստ է։ Դա հիմնականում բացատրվում է հակառակորդի կողմից սադրանքների բացակայությամբ, որը շահագրգռված է, որ հանգիստ լինի՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ, հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Թիրախային կրակի դեպքում հայկական կողմը դիմում է պատասխան միջոցների։ ԱԹՍ-ներ նույնպես պարբերաբար նկատվում են։

Այս տեղամասում հայկական կողմը զբաղեցնում է գերիշխող դիրք 2800-300 մետր բարձրության վրա, մինչեւ հակառակորդի դիրքերը հեռավորությունը 1100 մետր է։ «Համեմատաբար անվտանգ է։ Թեեւ հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենային զենք ունի, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց մենք հնարավորություններով չենք զիջում, կարող ենք համարժեք եւ ավելի ուժգին պատասխան տալ՝ հաշվի առնելով մեր դիպուկահարների հիանալի պատրաստվածությունը»,- նշում է գնդապետ Ստեփանյանը։

Հայկական Արծվածեն գյուղը անկլավ է, նշանակում է՝ արծիվների շեն, զավթվել է ադրբեջանական կազմավորումների կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին։ Հայրենի տունուտեղից քշված արծվաշենցիները հազվադեպ միահամուռություն են ցուցաբերել եւ բնակություն հաստատել սահմանի այս կողմում, իրենց գյուղից ոչ հեռու, Հայաստանի Գեղարքունիքի մարզի նախկին Կրասնոսելսկի շրջանում։

Նախկին արծվաշենցիների մոտ 70 տոկոսը հաստատվել է Ճամբարակ քաղաքում, արդյունքում՝ դեռեւս 90-ականներին ընդունվել է որոշում պահպանելու Արծվաշեն համայնքի կարգավիճակը։ Նրա անփոփոխ ղեկավարը 1991-ից Մամիկոն Խեչոյանն է։

«Այստեղից ուղիղ գծով մոտ 10 կիլոմետր է։ Բոլոր արծվաշենցիները հավատում են, որ երբեւէ վերադառնալու են հարազատ գյուղ։ Եթե որդիները չէ, ուրեմն թոռները եւ ծոռները։ Սա հասկանում են նաեւ ադրբեջանցիները՝ մեր նախկին հարեւանները։ Այս մասին է վկայում այն, որ Արծվաշենը չեն բնակեցնում։ Նրանք հասկանում են, որ արծվաշենցիները չեն հրաժարվի հայերի հողից։ Քաղաքական բանակցություններն ընթանում են, բայց կգա օրը, եւ մենք կվերադառնանք»,- համոզված է Մամիկոն Խեչոյանը։ Արծվաշենցիները, որտեղ էլ որ հանդիպում են իրար՝ Ռուսաստանում Ամերիկայում, միշտ կենաց են բարձրացնում՝ կհանդիպենք Արծվաշենում։  Ինքը՝ Խեչոյանը, հարազատ գյուղում հոր գերեզմանն է թողել։

Այս տարի լրանում է գյուղի հիմնադրման 170-ամյակը։ Երեք սերունդ է ստեղծել այն։ Բարգավաճման գագաթնակետը 1960-ականներն էին, երբ գյուղում ապրում էր ավելի քան 6 հազար մարդ։ Իհարկե, գյուղից արտաքսման պահին այնտեղ միայն 2800 բնակիչ էր մնացել։ Արծվաշենում գործում էր մի քանի գործարան՝ տեքստիլ եւ հաստոցաշինական, անտառտնտեսություն, ֆաբրիկա։ Այն ժամանակների համար Արծվաշենի բնակիչները վատ եկամուտ չէին ստանում։ Հողը նրանց շռայլ բերքուբարիք էր նվիրում։

«Բայց կենցաղը կարող ենք հետ բերել։ Դա չէ ամենագլխավորը։ Գլխավորը մեր նախնիների գերեզմաններն ու հայրենի հողն է։ Գյուղացու համար հողը սուրբ է։ Մենք կորցրել ենք մեր սրբությունը, բայց մենք կվերադարձնենք այն։ Ամեն արծվաշենցի պատրաստ է դրա համար կյանքը տալ»,- ընդգծում է Մամիկոն Խեչոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ