News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 01
USD
488.58
EUR
573.93
RUB
6.32
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սեւանի ափին մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019» վրանային բիզնես ֆորումը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 4-ը։

Սեւանի ափին կհավաքվի ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների եւ քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ։

2019-ին եւս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն եւ կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես էքսպերտների եւ մենթորների։

«Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջեւ։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ եւ կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․ «Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլեւ միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր եւ հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաեւ երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից։

Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարների եւ ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում եւ Հայաստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը
Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին...
Վարչապետ Փաշինյանն Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է նախատեսվող նոր ներդրումային ծրագրերը
Վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը...
ԱՄԷ-ն մեծացնում է Եգիպտոսում ներդրումները, որպեսզի ճնշի Թուրքիային եւ Կատարին
Երեւանում խաղահրապարակի եւ ստադիոնի շինարարության համար հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ
«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով վերանորոգված երկու դպրոցի մարզադահլիճները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առիթով, տեղի ունեցավ Արմավիրի մարզի Տանձուտ եւ Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված...
Մեկնարկել են Երեւանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները․ ՀՏԶՀ
Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռեւս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաեւ երկրորդ մասնաշենքը…