News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշի թիվ 1 Տարեցների տուն-ինտերնատում ներկա պահին 230 բնակիչ կա։ Չնայած հայերին բնորոշ ամուր ընտանեկան կապերին, հիմնական պատճառը, որով տարեցները հայտնվում են այստեղ, ընտանեկան անհամաձայնություններն են, հետո նոր դրանց հաջորդում են ընտանիքների չապահովվածության սոցիալական խնդիրները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորքի տուն-ինտերնատի հոգեբան Մելինե Աբրահամյանը։

Այստեղ ամեն մեկին անհատական մոտեցում է ցուցաբերվում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը եզակի է յուրովի։ Անգամ սենյակի հարեւաններին այստեղ ընտրում են՝ հաշվի առնելով բնավորության առանձնահատկությունները, տարիքը, հակումները։

«Ես ժամանակս այստեղ լավ եմ անցկացնում, անգամ շատ լավ։ Ես համարյա իսկական դերասանուհի եմ»,- ասում է Լիգիա տատը։ Նա մասնակցում է թատերական ներկայացմանը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, եւ խաղում է Անբան Հուռիի դերը։

Պատմելով իր մասին՝ 77-ամյա Լիգիան խոստովանում է, որ շատ մարդամոտ է եւ պաշտում է երիտասարդներին. նա նախկին մանկավարժ է եւ ողջ կյանքը աշխատել է դպրոցում։ Կյանքից չի դժգոհում, ինտերնատում է իր ցանկությամբ։

«Չեմ ուզում վնասատու սկեսուր լինել, թող երիտասարդներն ապրեն իրենց համար»,- կատակում է Լիգիան։

Ինտերնատը չի սահմանափակվում միայն թատերական խմբակով։ Այստեղ նաեւ կա նկարչության խմբակ։ Լանա տատը իր նկարները տեղադրում էր ֆեյսբուքում, երբ մենք մտանք նրա սենյակ։  Նա երկար ժամանակ աշխատել է այս տանը, իսկ հիմա Լանա տատը ամուսնու՝ Խորեն պապի հետ այստեղ է ապրում։

«Ես ամբողջ կյանքս աշխատել եմ երեխաների հետ. պոլիկլինիկայում, մանկապարտեզում, ինստիտուտներում: Ոչնչից հետ չեմ մնացել: Օրերս շատ հագեցած են անցել, ես աշխատել եմ նաեւ կազմակերչպչական ոլորտում: Ամեն տեղ ակտիվիստ եմ եղել, իսկ հիմա ակտիվսիտ եմ համացանցում», - ասում է Նանա տատիկը:

Այժմ նրանք ամուսնու հետ այցելում  են ինտերնատի գրադարան, որտեղ 10 հազարից ավել գրքեր կան, նոութբուքով ֆիլմեր են նայում, նկարում:

Նախօրեին նրանք տոնում էին Խորեն պապիկի ծննդյան օրը:

«Եթե կինս ինձ չշնորհավորեր, ես չէի էլ հիշի ծննդյանս օրվա մասին», - կատակում է  պապիկը:

Իսկ շատ շուտով նրանք կտոնեն ոսկե հարսանքիը՝ համատեղ կյանքի 50 տարին:

Ծերանոցի բնակիչների լավ տրամադրությունն ապահովում է Լանա տատիկը. որը ավելի քան 50 վինիլային սկավառակների յուրահատուկ հավաքածու ունի:

Երաժշտության նկատմամբ սերը պատահական չէ, նա երաժշտության ուսուցչուհի է եղել, Բաքվում սոլֆեջիո է դասավանդել: Ազգային հակամարտությունների ժամանակ Լանա տատիկը տեղափոխվել է Հայաստան եւ աշխատանքի անցել պարարվեստի ուսումնարան, ինչպես նաեւ երաժշտական առարակներ է դասավանդել մանկատանը:

«Այժմ շատ գոհ եմ, որ այստեղ եմ գտնվում: Ես ինձ օտար չեմ զգում», -խոստովանում է տատիկը: «Անգամ եթե ինձ քաղաքի կենտրոնում բնակարան առաջարկեն, ես չեմ տեղափոխվի: Ահա այդքան ինձ այստեղ դուր է գալիս»:

Նա իսկապես ուրախություն է իր հարեւանների համար: Ամեն անգամ, երբ Լանան գրամոֆոնով միացնում է հերթական ստեղծագործությունը, միջանցքում պարում են դասական երաժշտության ներքո:

«Լույսի ճառագայթ»՝ այդպես են ասում Լանա տատիկին նման մարդկանց մասին:

Այստեղ տատիկներն ու պապիկները ոչ միայն անցկացնում են իրենց առօրյան, նրանք տարբեր թանգարաններ, ցուցահանդեսներ են այցելում, նրանց մոտ հյուրընկալվում են ստեղծագործական կոլեկտիվներ:

Նրանց համար ինտերնատը նոր կյանք է, իրենց հասակակիցների հետ շփվելու, տաղանդնրը բացահայտելու եւ իրենց ծերությունն արժանապատիվ ապրելու հանրավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ