News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Մարտի 1»-ի գործը չբացահայտվեց ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որը նա արեց 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքում՝ նշելով, թե գործխն ամբողջ ծավալով բացահայտված է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Մարտի 1»-ի գործը այն մասով, որով հետաքննված էր մինչ այդ օրը, բացահայտված է: Այսինքն պարտված թեկնածուի կողմնակիցները անկարգություններ են հրահրել եւ դրանց արդյունքում ունեցել ենք մարդկային զոհեր: Դա ինչպես եղել է, այդպես էլ մնացել է»,-ասաց նա:

Նրա խոսքով, այս մեկ տարվա ընթացքում մանիպուլյատիվ գործոնը մեծ մաս է կազմել հետաքննության ընթացքում. «Պաշտպանվելով նախաքննության գաղտնիքի հանգամանքով, տարբեր արտահոսքեր էին տեղի ունենում մամուլ: Օրինակ ՀՔԾ-ին առընդեր մի փաստաբան կար, որ ահասարսուռ ձայնով օրը մեջ ասում էր՝ գիտե/ք ինչեր եմ կարդացել, ցնցված եմ: Հետո երբ այդ նյութերը հասու դարձան, արտահոսք եղավ եւ տրամադրվեց պաշտպանական կողմին, այդպես էլ չգտանք, թե ինչի վրա էին այդպես ցնցվումայդ մարդիկ: Ակնհայտ էր փորձը ստեղծել պատրանք, որ այնպիսի հանցագործություններ են, որ ազգովի ցնցվելու ենք»:

Նա նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում շահարկել են զոհերի արյունը, զոհերի հարազատների գործոնը, զոհերի հիշատակը. «Սկզբից ստիպում էին հայտարարել, որ սա մարդասպան է, պետք է նստի: Հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանն արյան հետ ոչ մի կապ չունի, որ վարչապետն ինքը ասեց, որ իր խոսքերը հետ է վերցնում, որ արյուն հեղելու խոսքերը Քոչարյանին չեն վերաբերում, այդ ժամանակ էլ սկսեցին զոհերի հարազատներին ասել, որ դե մեկը մեղավոր է, մեկը պետք է պատասխան տա: Դատարան բերեցինմարդկանց, որոնք ակնհայտ է, որ չէին հասկանում, թե այդտեղ ինչ է կատարվում: Նրանց ասել էին, որ եթե Քոչարյանին կալանավորում են, ուրեմն Քոչարյանը պատժվում է «մարտի 1»-ի համար»:

Նա ընդգծեց, որ այս մեկ տարում ոչ մի նոր բան չի ասվել. «Երբ որ Սասուն Խաչատրյանը (ՀՔԾ ղերավար) հայտարարում էր, որ մի զինվորականին  իր կոլեգաներն են սպանել, հիմա ինչ են ասում այդ մարդկանց հարազատներին, որ դա չի ճշտվել: Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն գործը, փորձեն վերաշարադրել պատմությունը, այնքան վատ է լինելու իրենց համար»:

Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ քրեական գործը ընթացքում տեղի ունեցած խախտումներին՝ նշելով, որ իր ձեռքի տակ է 29 խախտում, որը մի մասն է խախտումների. «Մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին մի արարքի համար, որն այդ պահին հանցագործություն չի հանդիսացել: Դատարանը «ուզեր-չուզեր» կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին անտեսելով նրա անձեռնմխելիությունը եւ կալանավորման մյուս պայմանների բացակայությունը: Պաշտպանական թիմը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է մի ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքներով:

Քննիչը որոշել է կալանք դնել Քոչարյանի գույքի վրա առանց պատճառաբանության եւ հիմնավորման: Իրավունքի այս խախտումը ճանաչվել է ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների կողմից: «Նա վսյակի» ամբողջ գույքը կալանավորել են:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո խափանման միջոցի բացակայության պայմաններումքննիչը չի կատարել իր պարտականությունը՝ անհապաղ վերադարձել Քոչարյանի անձնագիրը:

Հակառակ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման, քննիչն ընտրել է նոր խափանման միջոց , ինչը չի կարող լինել: Այսինքն ճանաչում են, որ ինքն անձեռնմխելի է ըստ Սահմանադրության, բայց այնուամենայնիվ ընտրվում է խափանման միջոց, չի դադարեցվել քրեական հետապնդումը:

Վճռաբեկ դատարանը, որը պետք է կայացներ վերջնական որոշում, չի կայացրել եւ գործը վերադարձրել է վերաքննիչ դատարան»,-ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ