News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրան այցելելու եւ Իրանի ժողովրդի հետ խոսելու մտադրությունը հոգեբանական պատերազմ է, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուասվին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Պոմպեոն հայտնել էր, որ Իրանը չի ընդունել Թեհրան  այցելելու եւ Իրանի ժողովրդի հետ խոսելու իր առաջարկը: Այս մասին Պոմպեոն ասել էր իր հարցազրույցներից մեկում:

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մշտապես այցելում է ԱՄՆ, որտեղ ազատ խոսելու իրավունք ունի:

«Իրանցի լրագրողները աբզմիցս նրան հրավրել են հարցազրույցի, սակայն նրանք մերժել են: Զարմանալի է, որ նրանք նորից բարձրցնում են այդ թեման», - Fars-ը մեջբերում է Մուսավիին, որը այդ մասին Պոմպեոյի հայտարարությունը  անազնիվ, «հոգեբանական գործողությունների» բառերի մաս է անվանել:

Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հնարավոր է այն ժամանակ, երբ կորոշվի դրա օրակարգը եւ պարզ կդառնա, որ նման հանդիպումը գործնական արդյունքներ կբերի, սակայն, Մուսավին հավելել է, որ ԱՄՆ-ն, իրականում խուսափում է Իրանի հետ երկխոսությունից:

ԱՄՆ ֆինանսների նախարար  Սթիվեն Մնուչինը հունիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Զարիֆի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում, սակայն այդ որոշումը այդպես էլ չէր ընդունվել : Հետագայում ԱՄՆ-ն հուլիսի վերջին Նյու Յորք այցելության ժամանակ  զգալիորեն սահմանափակել էր նրա տեղաշարժման ազատությունը: Այդ նույն կանոնները կիրառվել էին նաեւ ավելի քան տասը իրանցի դիվանագետների դեմ, որոնք աշխատում են Միավորված ազգերի կազմակերպությունում՝ Իրանի մշտական առաքելությունում եւ Նյու Յորքում ապրող նրանց ընտանիքների դեմ:

Նրանք կարող էին տեղաշարժվել միայն ՄԱԿ շենքի, այդ  կազմակերպությունում Իրանի ներկայացուցչության, ՄԱԿ-ում Իրանի դեսպանորդի նստավյարի եւ Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի շենքերում: Այլ տեղաշարժերի համար հարկավոր էր ստանալ ԱՄՆ Պետդեպի օտարերկրյա ներկայացուցչությունների գործերի վարչության թույլտվությունը, դիմումը հարկավոր էր առնվազն 5 օր առաջ ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ