News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ցանկացած դատավոր  պետք է կանգնի դատավոր Դավիթ  Գրիգորյանի կողքին։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով իր գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։

«Բացառապես ներքին համոզմունքով առաջնորդվող և արդարադատություն իրականացնող, իր արտաքին և ներքին անկախությունը արժևորող ցանկացած դատավոր ևս պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, սա իմ անձնական կարծիքն է` անկախ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապից»,–ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով ՀՀ ՔՕ  314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Այսպիսով օրենքի ուժով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Ավելի վաղ՝ հուլիսի 16–ին խուզարկություն էր իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ և փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Տպել
Ամենաշատ