News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները (ՄՌԸ)՝ ավելի քան 3500 մարդ ընդհանուր թվաքանակով, թալանում են Սիրիայի նավթային օբյեկտները կոալիցիայի ավիացիայի քողի ներքո։ Այս մասին պաշտպանության նախարարության ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զինյալներին պատրաստելուց բացի ամերիկյան կառույցները Սիրիայում զբաղված են սիրիական օրինական կառավարությանը պատկանող նավթային օբյեկտների եւ Անդրեփրատի նավթավայրերի թալանով։ Վերջին ժամանակներս այդ օբյեկտներում նկատվում է ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցների թվաքանակի ավելացում։ Այսօր Սիրիայում ՄՌԸ վարձկանների թվաքանակը գերազանցում է 3,5 հազար մարդը»,- տեղեկացրել է Ռուդսկոյը։

Մասնավորապես, նշել է գեներալը, կազմակերպվել են սիրիական նավթի արդյունահանում եւ վաճառք Կոնակո, Էլ Օմար եւ Թանաք նավթավայրերից, որոնք գտնվում են Եփրատի արեւելյան ափին։ «Գործում է սիրիական նավթի անդրսահմանային մատակարարումների քրեական սխեմա։ Պարզապես տեղի է ունենում Սիրիայի ազգային հարստությունների թալան»,- ավելացրել է Ռուդսկոյը։

Նրա տվյալներով՝ ածխաջրածինների մաքսանենգությունից ստացվող եկամուտների զգալի մասը ծախսվում է ապօրինի զինված կազմավորումները պահելու, արաբական ցեղախմբերի շեյխերին կաշառելու եւ հակակառավարական տրամադրություններ հրահրելու վրա։

«Ամերիկյան ՄՌԸ այդ ամբողջ գործունեությունն իրականացվում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի քողի ներքո։  Ըստ էության, դա մաքսանենգ բիզնես է, որ ամերիկացիները խլել են ԻԼԻՊ-ից»,- փաստել է նա։

Ռուդսկոյը նաեւ նշել է, որ անհանգստացնում են նաեւ ԱՄՆ զենքի չդադարող մատակարարումները Անդրեփրատ։ «Նավթի մաքսանենգության հարցում օգնության փոխարեն ԱՄՆ-ը զենք է մատակարարում ինչպես քրդական, այնպես էլ արաբական կազմավորումներին, որոնք հետո դրանք կիրառում են միմյանց դեմ»,- նշել է Ռուդսկոյը՝ ավելացնելով, որ «այդ ամենը միայն խորացնում է իրադրությունը ծվատված պատերազմական շրջանում»։

Զինյալների պատրաստումը

Ամերիկյան զինվորները Էթ Թանֆ բազայի մոտ պատրաստում են զինյալներ տարբեր խմբերից՝ 2700 ընդհանուր թվաքանակով, ավելացրել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

«Էթ Թանֆի շուրջ 55 կիլոմետրանոց գոտու շրջանում ԱՄՆ հրահանգիչները պատրաստում են «Մագավիր աս Սաուրա» խոշոր զինված կազմավորումը եւ մի շարք փոքր խմբեր այսպես կոչված «Արաբական ցեղերի բանակի» համար։ Զինյալների ընդհանուր թվաքանակը հասնում է 2700 մարդու»,- ասել է Ռուդսկոյը՝ կադրեր ներկայացնելով անօդաչու սարքերից։

Նա ավելացրել է, որ զինյալների մի մասը, որոնք պատրաստություն են անցել Էթ Թանֆում, ուղղաթիռներով ուղարկվում են ԱՄՆ ՌՕՈւ Անդրեփրատում։ «Առավել լավ պատրաստված դիվերսանտներն ուղարկվում են կառավարական զորքերի ենթակա տարածքներ իրադրությունն ապակայունացնելու եւ այնտեղ Սիրիայի կառավարության դիրքերի ամրապնդումը թույլ չտալու նպատակով»,- նշել է գեներալը։

Ռուդսկոյը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների պատրաստած զինյալների հիմնական խնդիրները դիվերսիաներն են, Սիրիայի նավթագազային ենթակառուցվածքի ոչնչացումը եւ ահաբեկչություններն ընդդեմ կառավարական կազմավորումների։ «Նման խմբերի առկայություն նկատվել է Էս Սուվեյդա, Պալմիրա եւ Բու Քեմալ բնակավայրերի շրջանում»,- ճշտել է նա։

ԱՄՆ ռազմակայանը Էթ Թանֆ բնակավայրի մոտ գտնվում է Սիրիայի, Իրաքի եւ Հորդանանի սահմանագծին։ Նրան ենթակա տարածքի մեջ է մտնում 55 կիլոմետրանոց գոտին քաղաքի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ