News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նման է հաշվեհարդարի։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։

Վերջինս, հիշեցնենք այն դատավորն է, որն առաջին անգամ կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։

«Այն, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, ինձ ասել և ասում են սովորական մարդիկ, այսինքն անկողմնակալ դիտորդները»,–ասաց նա։

Ըստ Ազարյանի՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունների կասեցումը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս դատավորների նկատմամբ ևս ճնշումներ լինեն։

«Չեմ կասկածում, որ այդպես է լինելու, իրենք այլ տարբերակ չունեն պարկեշտ դատավորներից ազատվելու»,–ասաց նա։

Հարցին, կարելի՞ է արձանագրել, որ ԲԴԽ–ն այսօր ի զորու չէ ապահովելու դատավորների անկախությունը, դատավոր Ազարյանը պատասախնեց, որ այդ մասին վաղ է խոսելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել օրենքի ուժով կասեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Ավելի վաղ՝ հուլիսի 16–ին խուզարկություն էր իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ և փաստաթղթեր։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում էր քննվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ