News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանում հուսով են, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ ավելի շատ իրանական նավթ կգնեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ՝ չնայած արտաքին սահմանափակումներին, ավելի շատ իրանական նավթ ու գազ կգնեն, քանի որ Թեհրանն ունի այդ կարեւորագույն հումքերի աշխարհի ամենախոշոր պաշարները»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է Չինաստանին բնական գազ վաճառել Պակիստանի տրանզիտային խողովակաշարի միջով:

«ԱՄՆ-ը հնարավոր է համարում իրանական նավթի առեւտրի զրոյականացումը, սակայն մենք տեսնում ենք, որ ամերիկյան էմբարգոյի սահմանումից մեկ տարի անց երկրում տնտեսական վիճակը կայուն է մնում»,- հավելել է նա:  

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին ԱՄՆ-ը վերականգնել էր իրանական նավթի գնման արգելքն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին որոշում ընդունեց:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ