News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Եգիպտոսում քաղաքացիների հանգստի խափանման մեղավորներին: Հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բիզնես միջավայրը սպառնալիքի ներքո է, եւ այս խնդիրը պետք է լուծել օրենսդրական մակարդակում: «Ոչ բոլոր տուրիստական ընկերություններն են հաճախորդի հետ համապատասխան պայմանագիր կնքում, որում պետք է հստակ նշվեն երթուղու սկիզբը եւ վերջը, կեցության պայմանները, սնունդի կազմակերպումը, ինչպես նաեւ ամրագրման չեղարկման հնարավորությունը: Խնդիր է նաեւ այն, որ ոչ բոլոր հաճախորդներն են այդ պայմանագիրը պահանջում»,- նշեց նա:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց, որ գործող օրենքով նախատեսվում է, որ եթե պայմանագիր կնքված չէ կամ պայմանագրում բացակայում է օրենքի դրույթներից մեկը, ապա հաշվի է առնվում սպառողի գրավոր բացատրությունը, եւ տուրօպերատորը հայտնվում է պակաս շահեկան վիճակում:

Նրա համոզմամբ՝ համանման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ընդունել զբոսաշրջության մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն կա եւ պետական ու մասնավոր շրջանակներում քննարկվել է դեռեւս մինչեւ հեղափոխությունը: «Պետք է ընդամենը այն վերջնամշակել եւ Կառավարություն ներկայացնել: Անհրաժեշտ է լիցենզիաներ մտցնել, որոնցից տուրօպերատորները կզրկվեն օրենքի դրույթներին կամ պայմանագրի պայմաններին չհետեւելու դեպքում: Օրինագծով առաջարկվում է նաեւ հաճախորդների համար լրացուցիչ ֆնանսական երաշխիքներ սահմանել, եթե տուրընկերության մոտ ինչ-ինչ խնդիրներ առաջանան»,- հավելեց նախկին պաշտոնյան:

Նա նշեց, որ ներկայիս օրենքը, որն ընդունվել է 15 տարի առաջ, կատարել է իր գործառույթները եւ արդեն չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

«Ներկայիս օրենքն ընդունվել է ձեւավորվող ոլորտը հաշվի առնելով, երբ անհրաժեշտ էր ընկերություններին որոշակի ազատություն տրամադրել զարգացման համար: Սակայն  հիմա իրավիճակը փոխվել է, տարբեր տնտեսվարող սուբյեկտներ են հայտնվել, ինչպես բարեխիղճ, այնպես էլ ոչ այնքան, այդ թվում նաեւ արտասահմանյան:

Անբարեխիղճ ընկերությունների գործունեությունը կարող է լրջորեն հարվածել երկրի հեղինակությանը:

Տուրզմի ոլորտը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այն նաեւ օտարերկրացիների մոտ որոշակի պատկերազցում է ստեղծում երկրի մասին», - ասաց հկ ղեկավարը՝ հավելելով, որ քանի դեռ օրենքն ընդունված չէ, քաղաքացիները պետք է հատուկ զգոնություն դրսեւորեն եւ օգտվեն այն ընկերությունների ծառայություններից, որոնք հաշվի են առնում եւ հարգում են նրանց իրավունքները:

«Բացի այդ հարկավոր է կողմնորոշվել նրանով, թե ինչ հեղինակություն ունի այս կամ այն ընկերությունը: Այն ընկերությունները, որոնք իրենց բացասական կողմից են դրսեւորում, բացառվում են մեր Դաշնության ցանկից», - ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հինգշաբթի N3703 Հուրգադա-Երեւան ավիաչվերթի չեղարկման պատճառով ավելի քան հարյուր հայ զբոսաշրջիկներ մնացել էին Եգիպտոսում եւ չէին կարողանում վերադառնալ հայրենիք:

Կառավարության կողմից ֆինանսավորված UJ5600  չվերթը քաղաքացիներին հայրենիք էր վերադարձրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ