News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը շահագրգռված է հետագա կայունության եւ լարվածության թուլացման մեջ, ինչպես նաեւ կարող է իր ավանդը բերել տարածաշրջանային կայունության մեջ: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի հետ հարցազրույցում:

«Երբ դուք ունեք կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա բոլորի համար է լավ գործում: Մենք պատրաստ ենք կայունության մեջ մեր ավանդը բերել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է իր ավանդը բերել՝ մերժելով առճակատումը եւ ոլորտներ գտնելով, որոնցում շահերը կարող են միավորվել հանուն կայունության:

Մնացականյանը հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակը, որոնք միասին աշխատում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Նրա խոսքով՝ երկրները, որոնք պարտադիր չէ, որ համաձայնվեն միջազգային օրակարգի շատ հարցերում, տվյալ կոնկրետ դեպքում ցուցադրում են համագործակցության համակարգված եւ համաձայնեցված ձեւ, որն անչափ լավ է գործում իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակի համար, իսկ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Հայաստանն անկեղծորեն ցուցադրել է բարդ խնդիրները լուծելու իր ունակությունը: Հնարավոր է հարաբերություններ կառուցել հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, հատկապես այժմյան անհանգիստ ժամանակում եւ ակներեւորեն ծագած խնդիրներով, ու ինչպես նախկինում, պնդել մի գործընկերոջ հետ ոչ մյուսի հաշվին հարաբերություններ կառուցելու ունակությունը»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ