Մոնակոյում այսօր, մարտի 24-ին անցկացվում է կույր եւ արագ շախմատի Ամբեր-մրցաշարի վերջին տուրը: Լեւոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կույր պարտիան ոչ ոքի ավարտեց եւ ընդհանուր հաշվարկում վաստակեց 15 միավոր: Արոնյանի գլխավոր մրցակից, նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտվեց Բորիս Գելֆանդին եւ ունի 13,5 միավոր: Անկախ արագ շախմատի պարտիայի արդյունքից Կարլսենը մնում է երկրորդ տեղում: