News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը թույլ չի տա Ղարաբաղին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 31-ին ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքներն այս ուղղությամբ պետք է կատարվեն աստիճանաբար, որպեսզի կարելի լինի իրադարձությունների նման զարգացման հույս ունենալ, բայց դա դժվար կլինի, եթե առհասարակ հնարավոր կլինի անել։

Փորձագետն ընդգծել է, որ շատ կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղում ընտրությունների արժանապատիվ անցկացումը, քանի որ համաշխարհային հանրության համար ռազմական գոտիներում ընտրությունները ստանում են հավելյալ նշանակություն։ «Ընտրությունները Ղարաբաղում լինելու են ուշադրության կենտրոնում։ Կարեւոր է, որպեսզի ընտրությունները չհանգեցնեն դժգոհության եւ իշխանությունների հանդեպ վստահության նվազման Ղարաբաղում»,- ընդգծել է նա։

Սաֆրաստյանը նկատել է, որ Հայաստանն արտաքին քաղաքականությունում պետք է հույսը միայն իր վրա դնի, մասնավորապես՝ իր Զինված ուժերի եւ դիվանագիտության վրա։ «Այս երկու տարրերը վերջին ժամանակներս սկսել են ավելի հստակ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։ Հույս կա, որ միտումը կշարունակվի։ Պետք չէ հույսը դնել այն բանի վրա, որ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ գործողությունները կլուծեն մեր խնդիրները։ Մեր գործողությունները պետք է հասցեատեր ունենան՝ հանձին հակառակորդի։ Յուրաքանչյուր զինվորը սահմանին մեզ համար հսկայական նշանակություն ունի»,- ասել է փորձագետը։

Նրա կարծիքով, ռազմական հակամարտության հնարավոր սրման մասին խոսելու համար հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոններ։ Նախ՝ դա այն է, թե որքանով է կառավարելի իրավիճակն ընդհանրապես եւ, մասնավորապես, Ադրբեջանի ներսում՝ կապված ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ ազգային փոքրամասնություններն էլ են հասկանում, որ իրենց կարող են օգտագործել խոշոր ծավալի ռազմական հակամարտության դեպքում։ «Առայժմ Բաքվին հաջողվում է իրավիճակը չհասցնել կրիտիկականի, բայց չկան երաշխիքներ, որ ամեն ինչ կմնա նույն ռեժիմում, եւ այդ ժամանակ Ադրբեջանը կարող է գնալ սադրանքի սահմանին։ Երկրորդ գործոնն արտաքին ուժերն են հանձինս Թուրքիայի եւ Էրդողանի, որը երբեմն այնպիսի գործողությունների է դիմում, որոնք բխում են ոչ թե ընդհանուր քաղաքականությունից, այլ իրավիճակային դրությունից։ Իհարկե, առայժմ այդ ամենը չկա»,- ամփոփել է Ռուբեն Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ