News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնակչությունը պետք է խուսափի փողոցային առեւտրից, հատկապես այս շոգին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Ձուկը վաճառում են 40 աստիճան արեւի տակ: Իսկ մարդիկ հարց տվե՞լ են, թե ինչպես են ձկները արեւի տակ թարմ մնում, որովհետեւ ֆորմալինով լվանում են, որ չնեխեն, ինչպես դիակներին են մշակում»,-ասաց նա՝ կոչ անելով նաեւ ամռան շոգին չխմել գազավորված ըմպելիքներ:

«Մի օգտագործեք գազավորված ըմպելիքներ, դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, որքան խմում եք, այնքան ուզում եք խմել: Դա քայքայում է մեր բոլոր օրգանական համակարգերը: Խմեք ձեր տանը պատրաստած թանը, դրանից լավ զովացուցիչ բան չկա: Խորհուրդ կտամ չօգտվել դրսի լցնովի պաղպաղակներից, որովհետեւ գործող կանոնները չեն պահպանում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ