News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ՝ Բելառուսի Անկախության օրվա առիթով այդ երկրում այցով գտնվող պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 2-ին այցելել է Ադրբեջանի ազգային հերոս Անատոլի Դավիդովիչի մորը՝ Կիմա Անդրեեւնա Դավիդովիչին, որը բուժվում է Մինսկի կլինիկական հիվանդանոցում:

Որպես տեղեկատվություն նշենք. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը, միջազգային իրավունքի նորմերը խախտելով, ռազմական գործողություններին մասնակցելու համար իր զինված ուժերի կազմում ներգրավում էր արտասահմանցի վարձկանների եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների: 1992-1994 թվականներին հազարավոր վարձկաններ, հիմնականում հետխորհրդային երկրներից, ադրբեջանական բանակի կողմում պատերազմել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Վարձկանների կիրառման համար Ադրբեջանի անպատժելիությունը ադրբեջանական իշխանություններին մղել է նոր խմբավորումների հավաքագրմանը: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 1993-1994 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական ուժերի կազմում վարձկանների թիվը տատանվել է 1000-ից մինչեւ 30000-ի սահմաններում:

Ըստ միջազգային նորմերի՝ վարձկան են կոչվում անձինք, որոնք զինված հակամարտության մեջ են մտնում գաղափարական, ազգային, քաղաքական պատկերացումների պատճառներով (եւ չեն պատկանում հակամարտության ելքով այս կամ այն կերպ շահագրգռված գաղափարական խմբին) եւ ոչ թե զինվորական պարտականությանը համապատասխան, այլ հանուն շահույթի: Դրանցից մեկն էր Անատոլի Նիկոլայեւիչ Դավիդովիչը, որը մահացել է 1992 թվականի հունիսի 13-ին մարտադաշտում:

«Ծանր իննսունականներ». պետական ունեցվածքի սեփականացում մասնավորի կողմից, գների ազատականացում, առեւտրի ազատություն, քաղաքացիների խնայողությունների արժեզրկում, աշխատավարձերի, թոշակների եւ սոցնպաստների չվճարումներ: Հենց այս տարիներին են հետխորհրդային երկրների նախկին զինվորականները վաստակի որոնմամբ վարձկաններ դարձել: Ահա եւ, Անատոլի Նիկոլայեւիչ Դավիդովիչը նույնպես չի հրաժարվել գրավիչ առաջարկից:

Քիչ չեն վարձկան զինվորականները, որոնք իրենց հուշագրություններում ադրբեջանական կողմին հիշատակում են որպես «քցող»: Որոշակի պահի, երբ վարձկանները հոնորար են պահանջել ռազմական գործողություններում կատարած աշխատանքի համար, իսկ նրանք ռազմական գործողություններին մասնակցության համար շատ բարձր հոնորարներ են պահանջել, գործատուն ձգանի մեկ սեղմումով ազատվել է գումարի վճարումից: Եվ սպանված վարձկանն, ի վերջո, դարձել է «Ադրբեջանի հերոս» ու համարվել է մարտում զոհված:

Հասանովը ցուցադրաբար հոգատարություն է ցույց տալիս «Ադրբեջանի ազգային հերոս» Անատոլի Նիկոլայեւիչ Դավիդովիչի մոր նկատմամբ եւ հանդիսավոր հայտարարում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է վճարել Կիմա Անդրեեւնա Դավիդովիչի բուժման ծախսերը:

Նման ժեստով Հասանովը ակնարկում է, որ Բելառուսի իշխանություններն ի վիճակի չեն արժանապատիվ բժշկական օգնություն ցուցաբերել Բելառուսի քաղաքացուհուն: Իսկ այդ նույն ժամանակ Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հազարավոր վետերաններ գտնվում են վատթարագույն սոցիալական վիճակում:

Նրանց մի մասն ընտանիքներով ապրում է կոյուղաջրերի ջրանցքների վրա գտնվող տնակներում: Նաեւ հայտնի են դեպքեր, երբ ղարաբաղյան պատերազմի վետերանները՝ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից ինքնահրկիզում են իրականացնում:

Մինչ օրս շատ վետերաններ ապրում են սարսափելի պայմաններում, իսկ իշխանություններին օգնության համար ուղղված դիմումներն անպատասխան են մնում:

Ահա այսպիսին է Ադրբեջանի իրականությունը, որի ղեկավարները շարունակում են ղարաբաղյան վետերանների հոգատարության իրենց էժանագին արտաքին քարոզչական քաղաքականությունը եւ վարձկաններին, որոնց մեծ մասը կասկածելի հանգամանքներում մահացել է մարտի դաշտում, Ադրբեջանի ազգային հերոսներ են համարում:

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ