News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են ավիաընկերություններին Սումատրա կղզու կենտրոնական մասով թռիչքների վտանգավորության մասին՝ Կերինչի հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությանը։

Տեղի ժամանակով ժամը 12.48-ին Կերինչի հրաբուխը 800 մետր բարձրության մոխրասյուն է ժայթքել։ Դրանից հետո Ինդոնեզիայի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությունը հայտարարեց. «Ավելի լավ է ինքնաթիռները չմոտենան Կերինչիին, քանի որ նոր ժայթքում կարող է լինել ցանկացած պահի, իսկ օդ նետված հրաբխային մոխիրը սպառնալիք կարող է ներկայացնել օդանավերի համար»։ Կղզու բնակիչներին արգելված է մոտենալ հրաբխին 3 կիլոմետրից ավելի։

Կերինչին Ինդոնեզիայի ամենաբարձր հրաբուխն է, այն գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական մասում։ Այն գրեթե ամեն տարի ակտիվանում է, վերջին ժամանակներս ամենաուժեղ ժայթքումները նկատվել են 2004 եւ 2009 թվականներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վերջին անգամ Կերինչին ժայթքել է 2013 թվականի հունիսի 2-ին, ինչի հետեւանքով վնաս է պատճառվել թեյի պլանտացիաներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ