News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանային լարվածությունն ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների հետեւանք է: Այս մասին ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հակառակորդի դիպուկարհարների ակտիվացման պատճառները, սահմանին լարվածության ուժեղացման միտումները, հայ զինծառայողների մահը եւ վիրավորումները:

«Հակառկորդը մեր ինժեներական աշխատանքներին (դիրքերի բարեկարգում եւ ամրապնդում) խանգարելու փորձեր է ձեռնարկում: Միաժամանակ հրկիզումների միջոցով մաքրվում է դիպուկահարների համար տեսադաշտը՝ դրանով իսկ նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով», - ասաց նա: 

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս նախորդ տարվա համեմատ, զոհերի թիվը նվազել է ավելի քան հինգ անգամ: «Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մարտական ոգին ինչպես եւ նախկինում բարձր է», - եզրափակեց գնդապետ Ասատրյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ