News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ից Եգիպտոսի թանգարանների եւ հնագիտական հուշարձանների այցելուները անվճար լուսանկարելու եւ առանց լուսարձակի բջջային հեռախոսներով տեսանկարելու  հնարավորություն են ստացել: Հուլիսի սկզբին այսպիսի որոշում է ընդունել երկրի հնությունների հուշարձանների գործերով նախարարությունը, դա, ինչպես ակնկալվում է, կնպաստի Եգիպտոս ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մինչեւ վերջին ժամանակները հնությունների հուշարձանների գործերով նախարարությունը տեսարժան վայրերի այցելուներից ցանկացած ֆոտոխցիկի համար վճար էր գանձում, որը կախված էր թանգարանի կամ հուշարձանի նշանակալիությունից: Որոշ առանձնապես արժեքավոր ցուցադրանմուշների լուսանկարումն արգելված էր:

Հարավային Սինա նահանգի հնագիտական հուշարձանների գիտահետազոտական վարչության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Աբդել Ռահիմ Ռիհանի խոսքով՝ սիրողական լուսանկարի համար վճարի չեղարկումը անչափ ճիշտ որոշում է, դա կարող է օգնել համացանցում Եգիպտոսի, նրա քաղաքակրթության եւ մշակույթի հանրաճանաչությանը, հատկապես երիտասարդների շրջանում:

Միաժամանակ, Թահրիրում Կահիրեի թանգարանի գլխավոր տնօրեն Սաբահ Աբդել Ռազակը եգիպտական «Youm7» պարբերականի հետ հարցազրույցում նախարարության որոշման ուժի մեջ մտնելու նախօրեին շեշտել է, որ վճարումից չեն ազատվի սովորական ֆոտո- եւ տեսախցիկները: Թանգարանում արտասահմանցի զբոսաշրջիկները ֆոտոխցիկի համար ստիպված կլինեն նախկինի պես վճարել. նման հաճույքը կարժենա 50 եգիպտական ֆունտ (գրեթե 3 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ