ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սիմուլյացիա):

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական  զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթղթեր կեղծելով կամ խաբեությամբ):

 Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ըստ տարբեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։