Հայաստանի որոշ շրջաններում օգոստոսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝  ուղեկցվելով մինչեւ 15-20 մ/վ արագությամբ հարավարեւմտյան քամով: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրվա ընթացքում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ցերեկային ժամերին  կնվազի 8-10 աստիճանով:

Մյուս շրջաններում, օգոստոսի 2-ին և 3-ին, օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: Ինչպես NEWS.am -ին տեղեկացրին «Հայպետհիդրոմետ» -ից, երեկոյան ժամերին Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ և ամպրոպ՝ ուղեկցվելով մինչեւ 18-20 մ/վ արագությամբ հարավարևմտյան քամով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը՝ + 34 + 36:

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,  

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,  

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+39,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,  

Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +30+33,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,

Արցախում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +21+25(հովիտներում գիշերը+20+22, ցերեկը՝ +29+31 )