News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը կհամալրվի 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը կհեռարձակվեն HD որակով։ Մինչեւ սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները։ 

Նշյալ բաժանորդները կարող են մեկ ամիս շարունակ անվճար դիտել, իսկ հավանության դեպքում՝ իրենց փաթեթներում լրավճարով ներառել մասնավորապես TV 3, Bridge TV HITS, BRIDGE Classic, Amedia Hit HD, A1 HD, A2 HD, RT DOC HD, Viasat Nature HD, В мире животных HD, Animal Planet HD, TLC HD եւ Discovery Science HD հեռուստաալիքները։

«Ucom-ը մշտապես թարմացնում է իր ցանցում առկա հեռուստաալիքների ցանկը եւ այսօրվանից հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում առանց հավելավճարի փորձարկելու բոլորովին նոր հեռուստաբովանդակություն։ Նաեւ որպես հաճախորդամետ ընկերություն մենք ջանում ենք հատկապես HD որակի հեռուստաարտադրանքն ավելի հասանելի ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի չէ uTV Box եւ uTV Econom ծառայությունների բաժանորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ