
ՌԴ իշխանությունները չպետք է թերագնահատեն Մոսկվայի իրադարձությունները: Օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի խմբագիր, քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը:
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ակցիաներին մասնկացում է փոքրամասնությունը, դրանցում ներգրավված են հասարակության լայն շերտեր եւ զգալի տարբերություն կա 2011-2012 թվականներին Բոլոտնայա հրապարակի եւ ներկային գործըթնացների միջեւ:
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք միջնախավի քաոտիկ դրսեւորում է, որը չգիտի, թե ինչ է ուզում, բայց նրանց չի բավավարում այն, ինչ կա», - պարզաբանեց նա:
Փորձագետը նշեց, որ Պուտինն ի վերջո կհեռանա, սակայն դա հենց այնպես չի լինի, հակառակ դեպքում դա կարող է ցնցումներով ավարտվել:
Դրա համար պետք է հող նախապատրաստվի:
«Բոլորն ուշադիր հետեւում են Ղազախսատնում իշխանության տարանցմանը, սակայն հնարավոր չէ նույն կերպ ընդօրինակել, քանի որ երկրներում քաղաքական դասավորությունը տարբեր է: Այս ամենում ամենակարեւորը անկանխատեսելիության գործոնն է: Հենց դրա բացակայությունը կարող է պաշտոնյաների մոտ մտահոգություն առաջացնել», - ընդգծեց Լուկյանովը:
Փորձագետը խոստովանեց, որ չնայած միջազգային ասպարեզում ՌԴ հզորացմանը, կան ներքին խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել ոչ թե կոսմետիկ բարեփոխմամբ, այլ համակարգային: