News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի քաղաքապետ Օմար Օսմանը, որը տուժել էր հուլիսի 24-ին տեղական ադմինիստրացիայի շենքի պայթյունի արդյունքում, մահացել է ստացված վնասվածքներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:

Գործակալության տեղեկություններով՝ քաղաքապետը մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում:

Հուլիսի 24-ին մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը Մոգադիշոյի ադմինիստրացիայի շենքում: Պայթյունը տեղի էր ունեցել Սոմալիի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Սվոնի այցից հետո, որը հանդիպել էր քաղաքապետի եւ Բանադիրի նահանգապետի հետ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, որի հարձակման թիրախում է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:   

է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը ձեւավորվել է 2004թ. Սոմալիի տարածքում: Այն 2008թ.-ից պարբերաբար ահաբեկչություններ է իրականացնում մահապարտների, ինչպես նաեւ ականապատ մեքենաների կիրառմամբ: Ֆինանսավորվում է «Ալ Քաիդա»-ի կողմից:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ