Սյունիքում երեկ՝ օգոստոսի 1–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 21։20 –ի սահմաններում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։
Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ–1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի։
Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է փորձաքննության։
Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։