News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

«Հայբիզնեսբանկը» «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեց Հանքավանում եւ Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում մինչեւ 13 տարեկան անապահով ընտանիքների երեխաները:

Բանկի աշխատակիցները երեխաների հետ խաղացին ֆինանսական խաղեր, բացատրեցին թե ինչ է գումարը եւ ինչպես պետք է այն ճիշտ տնօրինել՝ պլանավորելով ծախսերը, ինչից հետո խաղում էին խաղ, երեխաների գիտելիքներն ամրապնդելու համար:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնության շնորհիվ երեխաները ծանոթացան ֆինանսական համակարգի կազմակերպությունների գործունեությանը, ֆինանսական թեմայով խաղեր խաղացին, սովորեցին ինչ է արժույթը, ծանոթացան արտարժույթի թղթադրամներին, եւ պատկերացում կազմեցին ինչպես կարելի է կատարել արտարժույթի փոխանակում, իսկ Կենտրոնական բանկի մասնագետները փորձում էին հատուկ խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել ֆինանսական բառերին եւ դրանց նշանակությանը:

«Հայբիզնեսբանկը» մշտապես կարեւորում է ապագա սերնդի տեղեկացված եւ կրթված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ