News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019), որը կանցկացվի Հայաստանում, կներկայացնի Lightning Rounds ծրագիրը, որը 15 սթարթափերի հնարավորություն է տալիս ներկայացնելու իրենց ինովացիոն գաղափարները:

WCIT 2019 միջազգային կոմիտեի անդամ Էմմա Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նման կարգի ծրագիրը համաժողովի շրջանակում առաջին անգամ կիրականացվի: «Նպատակն է սթարթափերի ներգրավումը եւ ինովացիոն լուծումներ ցույց տալը, գիտնականների եւ ընկերությունների հրավիրելը, որոնք կարող են նոր գաղափարներ առաջարկել: Այս ծրագրի շնորհիվ WCIT 2019-ը յուրահատուկ կլինի: Մենք ցանկանում ենք բերել գլոբալ լուծումներ, որոնք կազդեն աշխարհի վրա: Չափանիշներից մեկն է այն, որ սթարթափի ներկայացրած գաղափարը պետք է ուղղված լինի աշխարհն ավելի լավը դարձնելուն: Սա սթարթափերի համար եզակի հնարավորություն է իրենց գաղափարները դահլիճում ներկայացնելու համար, որտեղ կհավաքվի 3-4 հազար մարդ»,- հայտարարեց նա:

Սթարթափերը կարող են գրանցվել ծրագրի կայքում

«Հայտարարությունը կատարվել է 2 շաբաթ առաջ: Հայտ կարող են ներկայացնել առանձին անձինք կամ ընկերություններ: Մենք գերազանց գաղափարներ ենք որոնում, որոնք կարող են համաշխարհային մասշտաբի ազդեցություն ունենալ: 4-5 մրցավարները կընտրեն 15 սթարթափ, եւ նրանք գագաթնաժողովի ժամանակ 3-րոպեանոց շնորհանդես կունենան»,- հավելեց նա:

Հաղթողը կհայտարարվի WCIT 2019-ի ընթացքում, իսկ մասնակիցներից մեկը կստանա նաեւ հայկական ՏՏ հանրույթի մրցանակը: Ժյուրիի կազմում կլինեն ինչպես ներդրողներ՝ նրանք, ովքեր իսկապես ինովացիաների ընտրությանը մասնակցելու մեծ փորձ ունեն, այնպես էլ մարդիկ, որոնք տեխնոլոգիաներով չեն զբաղվում, բայց խոշոր միջոցներ են ներդնում եւ ցանկանում են աշխարհը փոխել լավագույն ուղղությամբ, ներդնել եւ աջակցել լավ գաղափարներին ու բազմախոստումնալից ինովացիաներին»,- շեշտեց WCIT 2019 միջազգային կոմիտեի անդամը:

Առաքելյանը, որը նաեւ Orion Worldwide Innovations, LLC ընկերության գլխավոր տնօրենն է ու համահիմնադիրը, կարծում է, որ WCIT-ի անցկացումը Հայաստանի համար մեծ առավելություն է եւ հատուկ հաղթանակ, միաժամանակ Lightning Rounds ծրագիրը հնարավորություն է, որն ամեն օր չի պատահում: «Սթարթափերը պետք է օգտվեն ավելի քան 90 երկրների ներկայացուցիչների եզակի ներկայությունից, դրանից բացի, այս իրադարձությունը հեռարձակվելու է ամբողջ աշխարհում: Այսպիսով, եթե նույնիսկ ձեր ընկերությունը չընտրվի, ձեր մասին կխոսեն: Սա հնարավորություն է, որից պետք է օգտվի ցանկացած ընկերություն»,- ամփոփեց նա:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ