News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ինքնամեկուսացումը  Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՓՄՀՀՊ) հրաժարվելուց հետո, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ո՛չ Չինաստանի եւ Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը, ո՛չ պայմանագրից միակողմանի դուրսբերումը չեն փոխի գլոբալ առեւտրում եւ ուժերի հարաբերակցությունում առաջընթացը: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ինքնամեկուսացումն ու ադապտացվի նոր գլոբալ իրականաությանը»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ ՓՄՀՀՊ-ի գործողությունը դադարեցվել է օգոստոսի 2-ից ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Վաշինգտոնը տարեսկզբին հայտնեց պայմանագրից միակողմանի դուրսբերման մասին: Մոսկվան, որը եւս պահանջներ ունի՝ կապված ԱՄՆ-ի կողմից պայմանագրի իրականացման հետ, հայելային միջոցներ է ձեռնարկել:

2015թ. հուլիսի 14-ին «վեցնյակն» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ու Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը տեւեց 3 տարի՝ 2018թ. մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի դուրսբերման եւ Իրանի դեմ պատժամիջոցների թարմացման մասին:

ԱՄՆ դուրսբերման մեկ տարին լրանալուն պես մայիսի 8-ին Իրանը հայտարարեց ծրագրի իր պարտավորությունների մի մասի դադարեցման եւ ուրանի հարստացման մասին:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ