News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արձանագրություններից մեկը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի կողմից Աստանայում 2018թ. նոյեմբերի 8-ին եւ նախատեսում է, որ Հավաքական անվտանգության Խորհրդի կազմում մտնում են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրության համապատասխան իրավասություններ են տրված Խորհրդում ներառված հարցերի լուծման համար:

Մեկ այլ արձանագրություն փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում: Դրանք նախատեսված են դիտորդական կարգավիճակի տրամադրմանն այն երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, եւ միջազգային կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են բաց նորմատիվ իրավական բազայով, ՀԱՊԿ գործունեության պրակտիկայի եւ փորձի ուսումնասիրմամբ:

Համաձայն արձանագրության՝ ՀԱՊԿ անդամ չհամարվող պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները եւ ցանկանում են մասնակցել եւ կազմակերպության հետ զարգացնել փոխգործակցությունը, կարող են գործընկերոջ կարգավիճակ ստանալ:

Արձանագրությունը նաեւ ենթադրում է առավելությունների եւ իմունիտետի տրամադրում ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ նրա ընտանիքի անդամներին, այլ նաեւ նրա տեղակալներին եւ տեղակալների ընտանիքներին այն ծավալով, որը նախատեսված է 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վենետիկի կոնվենցիայով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ