News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բանակում կոռուպցիայի վերացումը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Կոռուպցիոն էդ համակարգը վերացնելը, էդ ֆինանսները ահռելի, որ ուտվում էր, էդ բոլորը մարտունակության բարձրացման համար է, որովհետեւ էդ փողը գնում է զինվորին, գնում է բանակին, գնում է զենքին»,- ասաց նա:

Հոգեբանը նշեց, որ այս տարի զորակոչից բողոքներ չի ստացել, նրա խոսքով մի քանի տարի առաջ այս ոլորտը խիստ հսկողության տակ էր գտնվում, բայց էլի լինում էին դեպքեր, որ երիտասարդներին «սարսափելի գներով ազատում էին ծառայությունից»:

Հետախույզ Վովա Վարդանովն էլ ասաց, որ նախորդ իշխանության օրոք ընդունված օրենքներն այս իշխանությունների օրոք են աշխատում:

«Նենց չի, որ այսօրվա իշխանություններն են այդ օրենքների հեղինակը, բայց այսօրվա ռազմաքաղաքական եւ քաղաքական էլիտան է նպաստում ներկա արդյունքներին: Ճիշտ է` կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ ալիք չի բարձրացնում, համենայնդեպս լուրջ գործեր չեն երեւում, բայց իրենց էդ մանր ալիքի հաստատուն ազդեցությունը երեւում է, գոնե ասենք բանակում զգացվում է»,- ասաց նա:

Հետախույզի կարծիքով` պետք է խստացնել բանակում կոռուպցիայի պատժաչափերը:

«Ենթադրենք վառելիք են գողանում, դա նշանակում է, որ բանակի էս հատվածում գողության միջոցով դավաճանության աստիճանի վնաս է հասցվում, եւ այդ պատճառով շատ խիստ պետք է լինի բանակում կանխամտածված հանցագործությունները, շատ խիստ»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ