News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին։ Նա նշեց, որ վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել։ 

Հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը պատասխանեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։

Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաեւ հայ–ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, ուղղակի վերջին միջադեպերից զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել, ցավոք սրտի ունեցանք զոհ եւ վիրավոր, որի արձագանքը բնականաբար ավելի մեծ էր»։

ԳՇ պետը շեշտում է՝ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները. «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջեւանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում, պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է եւ ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում, երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակներն, խնդիրները եւ ցանկանում են ամրապնդել իրենց դիրքեը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։

Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, նա դրական պատասխանեց. «Օպերատիվ կապը օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապնվում ենք, կոնկրետ այս դեպքում այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը արդյունք է օպերատիվ կապի»։

Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի 27–ին, կրկին սրացում էր գրանցվել։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն`ՀՀ պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը։ Դրա հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ 24–ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ