News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սևան Ստարտափ սամմիթ 2019» չորրորդ ամենամյա վրանային հավաքը այսօր՝ օգոստոսի 3-ին, ամփոփեց արդյունքները։

Այսպիսով, հաղթող ստարտափ թիմերից են՝

Tourism and Travel- $1,500,

Gaming and Entertainment - $1,500,

EduTech - $1,500

HealthTech - $1,500 

CleanTech and GreenTech- CowNet - $1,500

Fintech- Lemonade Fashion - $1,500

IoT + Smart City- Gebecart - $1,500

Social Enterprise- Creopia - $1,500

Thermoscan - $5,000

CowNet - $3,000

Xpressbook - $2,000

Soraytec - $ 5,000

ForgeFiction - $3,000

RetentionForce- $2,000

Նշենք, որ նորարարների այս մրցույթի վերջին օրը Սեւան էր այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սևանի ափին մեկնարկել էր չորրորդ ամենամյա վրանային «Սևան ստարտափ սամմիթը», որին մասնակցում էր 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։

Միջոցառման շրջանակում Հայաստան է ժամանել 100-ից ավելի մենթոր և հաջողակ ձեռներեց, ներդրողներ:

Նրանք 7 օրվա ընթացքում իրենց փորձն են ներկայացրել մասնակից ստարտափներին, հանդես են եկել դասախոսություններով և օգնել են բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Այս տարի «Սևան ստարտափ սամմիթին» մասնակցող ստարտափները մրցել են 100,000 դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև եղել է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 դոլարի ներդրումային համաձայնություն։

Երեկ «Սևան ստարտափ սամմիթի» մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ