News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի Ազգային Ինքնապաշտպանական ուժերի կազմում առաջին տիեզերական ստորաբաժանումը ձեւավորել, հաղորդում է Yomiuri-ն:

Դրա կազմի մեջ կմտնի մոտ 70 մասնագետ, որոնք համապատասխան վերապատրաստում կանցեն Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունում, ինչպես նաեւ ԱՄՆ ԶՈՒ-ում:

Ստորաբաժանման կենտրոնական գրասենյակը կտեղակայվի Ֆուտյու քաղաքի ռազմական բազայում (Տոկիո նահանգ): Կառույցի հիմնական խնդիրը կլինի  տիեզերական տարածության դիտարկումը  մյուս երկրների արբանյակների հնարավոր հարձակումներին հակազդելու, ինչպես նաեւ տիեզերական աղբի հետ ճապոնական սարքերի բախումների կանխարգելման համար:

Ներկայումս Ճապոնիայի կառավարությունը հատուկ այդ նպատակով մշակում է մոնիթորինգի համակարգ ՝ օգտագործելով ցամաքային ռադարներ և աստղադիտակներ: Ինչպես և սպասվում էր, դրա գործարկումը կսկսվի չորս տարուց:

Ի սկզբանե Ճապոնիան նախատեսում էր ստեղծել նոր ստորաբաժանումը 2022 թվականին, բայց ժամկետը տեղափոխվել էր  ավելի վաղ ժամանակահատված: Դա, պայմանավորված է նաեւ նրանով, որ ԱՄՆ-ն 2020 թվականին նույնպես որոշել է ձևավորել իր Տիեզերական ուժերը: Ենթադրվում է, որ այդ երկու կառույցները ակտիվորեն համագործակցելու են:

Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բազմիցս հայտարարել էր Ինքնապաշտպանության ուժերի արդյունավետության բարձրացման և կիբեր տարածքում և տիեզերքում նրանց դիրքերի ամրապնդման անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ