News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի չինական ZTE ընկերությունը սկսել է 5G - Axon 10 Pro կապի տեխնոլոգիայի աջակցությամբ առաջին սմարթֆոնի վաճառքը: Այս մասին նշված է WeChat-ում հրապարակված ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 23-ին ZTE-ն սկսել է 4999 յուան (շուրջ 722 դոլար) գնով հեռախոսների նախնական վաճառքը: Հաղորդվում էր, որ ընկերությունը բանակցություններ է վարում Չինաստանի խոշորագույն մանրածախ ցանցերի հետ, ինչպես նաեւ նախատեսում է Axon 10 Pro-ն վաճառել ZTE-ի պաշտոնական խանութներում:

Սարքը հագեցած է նորագույն 8-միջուկանի Snapdragon 855 պրոցեսորով՝ 6 Գբայթ օպերատիվ հիշողությամբ, որն աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով: Ներկառուցված հիշողության ծավալը կազմում է 128 Գբայթ, ընդ որում՝ սմարթֆոնը հագեցած է microSD քարտի համար սլոթով՝ մինչեւ 512 Գբայթ տարողությամբ: Մարտկոցի տարողությունը կազմում է 4 հազար միլիամպեր/ժամ:

Այս տարվա հուլիսին 5-րդ սերնդի բջջային կապի համար սմարթֆոնների առաջին 8 մոդելները Չինաստանում որակի հավաստագիր են ստացել, ինչը հնարավորություն է տվել դուրս գալ չինական շուկա: Huawei ընկերությունը 4 մոդել է ներկայացրել, մնացյալ 4 հավաստագրերը ստացել են չինական արտադրողներ Oppo-ն, Vivo-ն ZTE-ն եւ One Plus-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ