News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատամասը անցած գիշեր լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով՝ որպես սգո նշան ամերիկյան քաղաքներում զինված հարձակումների տասնյակ զոհերի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առեւտրի կենտրոնում հրաձգությունը շաբաթ խլել էր 20 մարդու կյանք, եւս 10-ը, այդ թվում՝ հրաձիգը, նման հանգամանքներում էին զոհվել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում:

«Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Միացյալ Նահանգների դրոշի գույներով Դեյթոնում եւ Էլ Պասոյում սարսափելի հրաձգություններից հետո: Մեր մտքերն ու աղոթքները ԱՄՆ ժողովրդի հետ են, բոլորի հետ, ովքեր տուժել են այդ հարձակումների ժամանակ»,- հայտնել են քաղաքապետարանից:

Համերաշխության նման դրսեւորումը ավանդույթ է դարձել Իսրայելի մեծությամբ երկրորդ քաղաքի համար, որը նրա գործարար մայրաքաղաքն է եւ ամենահայտնի միջերկրածովյան հանգստավայրը: Ի պատասխան արտասահմանում խոշոր ահաբեկչությունների՝ Թել Ավիվի քաղաքապետարանի շենքի ճակատամասն արդեն լուսավորվել է իսպանական, ֆրանսիական, եգիպտական, բրիտանական դրոշների գույներով եւ ռուսական եռագույնով:

Իսրայելի կառավարության եւ ժողովրդի անունից նախօրեին ցավակցություն էր հայտնել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Ես ցավակցություն եմ հղում ընտանիքներին, որոնք կորցրել են հարազատներին, առողջանալու մաղթանքներ վիրավորներին եւ համերաշխություն եմ հայտնում ամերիկացի ժողովրդի վշտին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ