News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից եւ ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից» :

Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան:

Ովքե՞ր են Արցախում գործող այն դավադիր ուժերը, որոնք հող են ուզում հանձնել: Ովքե՞ր են, ի վերջո, օտարերկրյա գործակալները, որոնց մասին Իրանում հայտարարեց երկրի վարչապետը:

Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, որոնք մեր զինված ուժերի լավագույն հրամանատարներից են, այլևս բանակում չեն:

Եվ վերջապես, Արցախի առաջին նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելն ու կալանքի տակ պահելը ու՞մ շահերից է բխում, Արցախի՞, թե՝ Ադրբեջանի:

Հարցերը շատ են, իսկ պատասխանների մասով փորձառություն կա. հորինովի պատմություններ՝ «փարիզյան գեյ մատուցողների» ու «հույժ գաղտնի փաստաթղթերի» մասին, երդում-բալլադներ ազատ-անկախ դատական համակարգի եւ կոռուպցիայի վերացման մասին, հեքիաթներ «թռիչքաձեւ զարգացման» եւ «կախարդական փայտիկի մասին», «ասք՝ ուղղված բոբո նախկիններին, ում պատճառով կորավ կախարդական փայտիկը», անտաղանդ բեմադրություններ «ես մեղավոր չեմ, որ անկարող եմ, ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում» թեմայով :

Մի խոսքով՝ մանկապարտեզ՝ նորանոր «խաղերով ու ֆոկուսներով» :

Ականջդ կանջի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար»,– գրել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ