News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփեց արդյունքները։

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան  տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև նախատեսված էր 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջև բաշխելու համար։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ ընտրված ForgeFiction և Eventor թիմերը Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնեն:

Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները:

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Thermoscan-ը, որն ինֆրակարմիր կամերայի օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը հայտնաբերելու համար ստեղծված բջջային հավելված է: 

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Soraytec-ը, որը ստեղծում է հոսանքի լարումը չափող խելացի սարք:

«Հայաստանում Beeline-ը շատ ակտիվ է մասնակցում «Սևան ստարտափ սամմիթին», այդ թվում նաև մեր փորձագետներով, ստարտափ ինկուբատորով: Եվ դա պատահական չէ, քանի որ մենք իսկապես մեզ համարում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի մաս ու ցանկանում ենք, որ երիտասարդները մեր երկրում կարողանան հեշտ ու արագ հիմնել իրենց ստարտափները, ներդրումներ ստանալ, աճել ու զարգանալ», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Այս շաբաթը լի էր ձեռքբերումներով և փորձություններով։ Չնայած նրան, որ Սամմիթն ավարտվեց, դեռ շատ անելիքներ կան և հույս ունենք, որ բոլորդ կրկին կվերադառնաք Սամմիթ և կօգնեք մեզ դառնալ ավելի լավը», - ասաց Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: 

Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ