News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղադիտարանի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի առաջին աստղերից մեկի հետքերը: Դրանք հայտնաբերվել են Ծիր Կաթին համաստեղության ծայրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աստղագետ Թոմաս Նորդլանդերի խոսքով՝ հին կարմիր հսկան, որը գտնվել է Արեգակնային համակարգից 35 հազար լուսային տարի հեռավորության վրա, հավանաբար հայտնվել է առաջին աստղերի բռնկման արդյունքում:

Նորդլանդերն ու նրա գործընկերները համեմատել են Ծիր Կաթին համաստեղության ծայրում հայտնաբերված աստղերի տարրերի կառուցվածքը Տիեզերքի ենթադրյալ առաջին աստղերի կառուցվածքի հետ եւ հայտնաբերել են մի շարք նմանություններ: Կարմիր հսկայի կազմում, որը ստացել է SMSS J160540.18-144323.1 անվանումը, երկաթի ցածր մակարդակ է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ աստղը ծնվել է Տիեզերքի առաջին աստղերից մեկ սերունդ անց:

Նորդլանդերը պատմել է, որ այն հավանաբար ծնվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց:

«Եթե կարելի է այսպես արտահայտվել, ապա դա շատ անեմիկ աստղ է՝ երկաթի ցածր մակարդակով, մոտ 1,5 մլն անգամ քիչ, քան Արեգակի մոտ»,- ասել է աստղագետը:

Աստղագետները նշում են, որ այժմ կա հավանականություն իրական առաջին աստղերի հայտնաբերման համար, եւ նրանք լավատեսորեն են տրամադրված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ